Հայկական կոնյակը դրսի շուկայում ոչ-ոքի պետք չէ, բացի ՌԴ-ից, իսկ ՌԴ-ում գներն իջել են. Գինեգործների միության նախագահ

 
 
2015 -2016 թվականը բարենսպաստ չէր կոնյակ արտադրողների համար։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ հավելելով, որ թեև արտահանման աճ է եղել, վերամշակողները կանգնած են խնդրիների առաջ՝ ՌԴ-ում կոնյակի գների իջեցման պատճառով։

Հիշեցնենք, որ ԱՎԾ-ն հրապարակել է տեղեկանք, որի համաձայն՝ այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է 32,4 մլն լիտր կոնյակ: Վերջին 5 տարվա ընթացքում այսպիսի ցուցանիշ չի գրանցվել, 2015-ին արտահանվել է 27 մլն լիտր, իսկ 2014-ին 31, 8 մլն լիտր կոնյակ:

Ավագ Հարությունյանի խոսքով՝ կոնյակի գների նվազումը պայմանավորված է երկու գործոնով ՝ ռուբլու արժեզրկմամբ և նավթի գների իջեցմամբ։

«Կոնյակագործության ոլորտում խորը ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել կոնյակի գների բարձացման համար, մեր ձեռքում ճար չկա՝ մինչև ՌԴ-ում նշված խնդիրների մասով կանոնակարգումներ չլինեն»,- մանրամասնեց Ավագ Հարությունյանը։

Ավագ Հարությունյանի խոսքով՝ 2017 թ-ը ևս կոնյակագործների համար բարենպաստ չի լինի, ինչը կհանգենցի նաև խաղողագործության խնդիրների խորացմանը։
 
 
«Այս տարի կառավարությունը ստիպում է, որ մթերողները գյուղացիների պարտքերը փակեն, բայց մյուս տարի փող չի լինելու»,- ընդգծեց նա։

Ավագ Հարությունյանի դիտարկմամբ՝ կոնյակի արտահանման շուկան ընդլայնելու քայլերն անգամ չեն կարող խնդիրները լուծել։

«Հայկական կոնյակը դրսի շուկաներում ոչ-ոքի պետք չէ, բացի ՌԴ-ից»,- եզրափակեց նա։
скачать dle 11.0фильмы бесплатно
loading...
loading...
loading...
loading...