Ինչ անել 2017-ին հաջող ամուսնանալու համար

 
 

Ամանորյա բազմաթիվ նշաններ կան, որոնց հետևելու դեպքում, անպայման, կամուսնանաք այս տարի։ 2017 թվականը նոր հնարավորությունների տարի է։ Ճիշտ օգտագործեք ձեր հնարավորությունն ու ամուսնացեք Կարմիր աքաղաղի տարում։

 Ահա, թե ինչ է պետք անել Նոր տարուն ամուսնանալու համար։

 1.      Տունը մաքրելիս՝ պետք է ավլել դռնից դեպի սեղան և ոչ մի դեպքում հակառակը։ Սա ամուսնությունը ձեր տուն կբերի։

 2.      Խորհուրդ է տրվում Կարմիր աքաղաղի գույնի զգեստ գնել։ Սա խորհրդանշում է, որ դուք եք դառնում տարվա նոր թագուհին։

 3.      Եթե անցյալ տարի ձեր սրտի տիրակալին չեք գտել, ապա այրեք անցյալ տարվա օրացույցը։

 4.      Ասում են, որ ինչքան արագ բոլոր հյուրերը տեղավորվեն սեղանի շուրջ, այնքան արագ տան կինը կամուսնանա։

 5.      Նոր տարուն ամուսնանալու համար երբեք վարսերը չհարդարեք այլ մարդկանց ներկայությամբ։ Հակառակ դեպքում, ձեր ամուսնությունը կերկարաձգեք։

 6.      Այն աղջիկը, որը դեռ չի ամուսնացել՝ պետք է նստի երկու եղբայրների մեջտեղում ու երազանք պահի։

 7.      Եթե ցանկանում եք ամուսնանալ նոր տարում, ապա թելով կապեք ամանորյա սեղանի ոտքերն ու այս տարի, անպայման, կամուսնանաք։

скачать dle 11.0фильмы бесплатно
loading...
loading...
loading...
loading...