Կարեն Կարապետյանը պարզաբանեց գազի սակագնի ձևավորման մեխանիզմը

 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պարզաբանեց Հայաստանում գազի սակագնի ձևավորման մեխանիզմը և այն, թե ինչու էականորեն սակագինը չի նվազում` սահմանին լինելով 150 դոլար:

Կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալ;ով հարցին` ինչու ԵՏՄ անդամ երկրին Ռուսաստանը գազն ավելի թանկ է վաճառում, քան օրինակ, Լեհաստանին, ինչի մասին նախօրեին հայտարարել էր ռուս մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը, վարչապետն արձագանքեց. «Սոլովյովն իմ շատ լավ ընկերն է, բայց վստահ չեմ` կոմպետենտ է գազի գնի հարցում: Գազի գինը որոշվում է շատ պարզ մեխանիզմով. գազի գին սահմանին, հաստատուն ծախսեր բաժանած այն քանակ գազի, որն օգտագործվում է, ինչի հիման վրա էլ որոշվում է գազի սակագինը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարբերաբար ուսումնասիրում է հաստատուն ծախսերը, իշխանությունները որևէ կերպ սակագինը չեն բարձրացնի, որովհետև քաղաքացիները գրգռված են դրան վերաբերում»,- ասաց Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով` գազի գնի վրա նաև մի քանի այլ գործոններ են ազդում. Երկիրը սեփական գազ ունի, թե չունի, տրանզիտային հնարավորություն ունի, թե ոչ: «Հետևաբար, այլ երկրների հետ համեմատվելը սխալ է, որովհետև մենք միակն ենք, որ ոչ սեփական գազ ունենք, ոչ էլ տրանզիտ»,- նկատեց վարչապետը:

2017 թվականի հունվարի մեկից Հայաստանում գազի սակագինը նվազելու է 7,7 դրամով և սահմանվելու 139 դրամ:

скачать dle 11.0фильмы бесплатно
loading...
loading...
loading...
loading...