ՖԻՆՔԱ Հայաստանն այսուհետ կներկայանա նոր խորհրդանիշով՝ Ռոլլի անվամբ.

ՖԻՆՔԱ Հայաստանն այսուհետ կներկայանա նոր խորհրդանիշով՝ Ռոլլի անվամբ. ընկերությունը նշեց գործունեության 25-ամյակը

FINCA Armenia

Արդեն 25 տարի ՖԻՆՔԱ Հայաստանը, լինելով միջազգային ցանցի մաս և պատասխանատու ֆինանսական կառույց, ունի իր հաճախորդների մասին հոգ տանելու և նրանց ավելի կայուն ապագա ստեղծելու ապացուցված փորձ: Հոբելյանական տարին ամփոփող միջոցառմանը՝ դեկտեմբերի 16-ին, ընկերությունը հայտնեց, որ արդեն ունեն նոր խորհրդանիշ եւ ակնկալվող նոր ծրագրեր։

Նոր խորհրդանիշը կոչվում է Ռոլլի, իսկ հիմքում կայուն մնալու գաղափարն է։ ՖԻՆՔԱ Հայաստանի մարքեթինգի վարչության ղեկավար Իրենա Բալայանի խոսքով՝ Ռոլլին խաղալիք է, որն արտաքին գործոնների ազդեցությամբ տատանվում է տարբեր ուղղություններով, բայց վերջում կայունանում եւ վերականգնում է իր դիրքը:

«Կյանքի տարբեր տատանվող իրավիճակներում հայտնված մարդիկ կորցնում են իրենց ֆինանսական կայունությունը, իսկ «ՖԻՆՔԱ»-ի դերն այն է, որ նման իրավիճակներում լինի իր հաճախորդների կողքին, աջակցի եւ բերի կայունության», – նշեց Իրենա Բալայանը։

Կազմակերպության գերնպատակն է ֆինանսական ծառայություններում լինել հոգատար, կայուն եւ վստահելի գործընկեր յուրաքանչյուր հաճախորդի համար։ Իր նոր խորհրդանշով ՖԻՆՔԱ-ն նաև մեկնարկում է իր թվայնացումն ու հետաքրքիր փոփոխությունները ժամանակին համընթաց։ ՖԻՆՔԱ Հայաստանը 2024-ին կընթանա թվային նոր պրոդուկտների ստեղծման և կատարելագործման ուղղությամբ․ կմեկնարկվի ՖԻՆՔԱ մոբայլ հավելվածը՝ իր հաճախորդների համար ապահովելով առավելագույն հարմարավետություն, արագություն և որակյալ սպասարկում։

«Մենք հիմա նպատակ ունենք առցանց վարկավորման համակարգ ներդնել: Մեկնարկը տրված է եւ մենք հաշված շաբաթների ընթացքում արդեն կունենանք թվային վարկավորման սքորինգային համակարգի միջոցով որոշումների ավտոմատ կայացման նոր հարթակ։ Մեզ համար կարեւոր են մեր հաճախորդների կարծիքները, որոնք նպաստում են մեր ծառայությունների որակի բարձրացմանը»,- ասաց ՖԻՆՔԱ Հայաստանի գլխավոր գործառնական տնօրենը Վարդան Հարոյանը` հավելելով, որ երկար տարիների իրենց գլխավոր ձեռքբերումը հաճախորդներն են։

ՖԻՆՔԱ Հայաստանի գլխավոր տնօրեն Սթիվեն Հասսի խոսքով՝

իրենք առաջնահերթ կարեւորում են հարմարավետությունը․

«Այսուհետ հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել մեր ծառայություններից տնից, գրասենյակից, մեքենայից եւ տարբեր վայրերից։ Այդպիսով մեր հաճախորդների քանակն ավելի կշատանա»։

ՖԻՆՔԱՆ առաջարկում է մրցունակ վարկեր և հաճախորդներին տրամադրում է մի շարք ծառայություններ, որոնք հատուկ նախագծված են նրանց յուրահատուկ և անհատական ֆինանսական կարիքները բավարարելու համար:

ՖԻՆՔԱ Հայաստանը շարունակաբար ուսումնասիրում է իր հաճախորդների ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները՝ կարևորելով նրանց խնդիրնրի արագ լուծումը: Առաջնահերթ են արագությունն ու պարզությունը, թափանցիկությունը, անհատականացված և ճկուն պայմանները, ինչպես նաեւ մատչելիությունն ու հասանելիությունը, որն է՝ ներկայացված լինելը Հայաստանի բոլոր մարզերում և համայնքներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *