Աշխարհին շատ սանտաներ են պետք և ոչ միայն Ամանորին: «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը ամփոփում է տարին:

«Աշխարհին շատ սանտաներ են պետք»․ հենց այս խորագրով այս տարի ազդարարվեց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Ամանորի միջոցառումների մեկնարկը:
Ամանորի հրաշքի ակնկալիքով արդեն ավելի քան 100 տարի «Կոկա- Կոլա» ընկերությունը փորձում է բարություն և Ամանորի հրաշք տարածել:
Ընկերության ներկայացուցիչները հրավիրված մամուլի ասուլիսում պատմեցին նորությունների ու մի փոքր էլ բացեցին փակագծերը սպասվող անակնկալների մասին:
Ամանորին Կոկա-Կոլան տարածում է հրաշքը և այս տարին ևս բացառություն չէ: «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» մարքեթինգի տնօրեն Եսայի Մելիք-Յոլչյանն ասաց, որ «Կոկա-Կոլա Ամանորյա Քարավանի» անակնկալ այցերն այս տարի՝ դեկտեմբերի 18-ից հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում կլինեն: «Քարավանը կպտտվի սկզբում Երևանում, այնուհետև՝ մարզերում՝ անցորդներին պարգևելով ժպիտներ և Ամանորի հրաշքի տրամադրություն:
«Արդեն 104 տարի է՝ Կոկա-Կոլան ամբողջ աշխարհում օգնում է տարածել Ամանորի հրաշքը։ Հայաստանը ոչ միայն բացառություն չէ, այլ նաև լավ օրինակ է։ Մենք փորձում ենք կատարելագործվել թե՛ մեր արտադրանքով, թե՛ մեր մարքեթինգային արշավներով։ Այս օրերին մեկնարկել է «Աշխարհին շատ սանտաներ են պետք» խորագրով արշավը, որի գաղափարն է՝ ցանկացած մարդ կարող է լինել Սանտա և տարածել բարությունը՝ դառնալով այդ շղթայի մի մասը»,- ասաց Ե․ Մելիք-Յոլչյանը՝ նշելով, որ ընդամենը վերջերս հյուրընկալել էին «Կոկա-Կոլա Հելլենիկ» խմբի իրենց գործընկերներին, ովքեր Հայաստանի օրինակը դիտարկեցին որպես լավագույններից մեկը՝ հաշվի առնելով այն միջոցառումները, որ սկսվել ու շարունակվելու են այս Ամանորին։
Ամանորյա արշավների անբաժան մաս կազմող «Կոկա-Կոլա Ամանորյա Քարավանի» անակնկալ առաջին այցն այս տարի Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոն էր, որտեղ երեխաները դիտեցին «Սանտայի նվերները» ամանորյա ներկայացումը, մասնակցեցին ինտերակտիվ խաղերի՝ Ձմեռ պապի և Ձյունանուշի հետ միասին, և ստացան նվերներ՝ «Կոկա-Կոլա Ամանորյա Քարավան»-ի կողմից։
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» Հասարակական գործերի և կայունության տնօրեն Էլինա Մարգարյանի խոսքով՝ այս տարվա տոնական բարեգործական նախաձեռությանը մասնակից կլինեն թվով 2100 երեխա՝ «Օրրան» բարեգործական ՀԿ-ից, «ՍՕՍ Մանկական Գյուղեր» և «Հայաստանի մանուկներ» (ՔՈԱՖ) բարեգործական հիմնադրամներից, «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ) հիմնադրամից, «Հայկական Կարիտաս», «Նոր Սերունդ» և «ԱՅՈ» բարեգործական ՀԿ-ներից»։
Ընկերությունն արդեն չորրորդ տարին անընդմեջ Big Projects թիմի հետ միասին իրականցնում է «Big Christmas Market with Coca-Cola» ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառը։ Այս տարի այն մեկնարկում է դեկտեմբերի 20-ին և կտևի 5 օր՝ դեկտեմբերի 24-ը ներառյալ: Այդ օրերին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության գեղեցիկ ամանորյա տաղավարում այցելուներին հեքիաթային միջավայրում սպասվում են հետաքրքիր անակնկալներ:
«Մեր նպատակն է ստեղծել ջերմ և կախարդական մթնոլորտ բոլոր այցելուների համար, զովացնել և երջանկացնել նրանց մեր ըմպելիքներով, ինչպես նաև աջակցել տեղական բիզնեսներին՝ ամանորյա հրաշք ակնթարթներ պարգևելով մեր սպառողներին», – նշեց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» մարքեթինգի տնօրեն Եսայի Մելիք-Յոլչյանը։
«Big Christmas Market with Coca-Cola»-ի շրջանակներում «Կոկա-Կոլա Ամանորյա Քարավան»-ի Սանտան կմասնակցի «Տավուշի Թեմի Մանկապատանեկան Երգչախմբի» համերգին, իսկ դեկտեմբերի 24-ին կմեկնարկի «Հայկ և Բել» ավանդապատման հիման վրա ինտերակտիվ ընթերցանությունների շարք երեխաների համար։
Հայաստանի տնտեսությունում ունեցած ներդրումից բացի՝ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան» իրականացնում է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանն ուղղված լայնածավալ գործունեություն: «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» Հասարակական գործերի և կայունության տնօրեն Էլինա Մարգարյանի խոսքով՝ կորպորատիվ պատասխանատվությունը և կայուն զարգացումը ընկերության աշխատանքի անբաժան բաղադրիչներն են։
««Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված թափոնների կայուն կառավարմանը և շրջանաձև տնտեսության ձևավորմանը՝ ընդլայնելով ծրագրին մասնակից բիզնես կազմակերպությունների ցանկը։ Այս տարի ծրագրին միացել են «Թումանյան շաուրմա» արագ սննդի ցանցը, «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ն, «ԱրտԼանչ» ընկերությունը, «Ֆուդիտորի», «Երևան Պարկը», «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրը և «Ջրաշխարհը»։ Հավաքագրվել է ավելի քանի 5000 կգ թափոն»,- ասաց Է․ Մարգարյանը՝ նշելով, որ համայնքային զարգացման ծրագրերին հատկացվում է ընկերությունն տարեկան եկամտի 2%-ը:
«Երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակում «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ջանքերով Վանաձորում, Գյումրիում և Երևանում բացվել են խաղային լաբորատորիաներ, որտեղ անցկացվող դասընթացների շնորհիվ 130-ից ավել երիտասարդներ ձեռք են բերում ինչպես տեխնիկական հմտություններ ծրագրավորման և խաղերի մշակման ոլորտներում, այնպես էլ կյանքի և բիզնես հմտություններ՝ պլանավորում, նախագծերի կառավարում և առաջխաղացում։
«Ամփոփելով տարին՝ վստահորեն կարող ենք ասել, որ նախաձեռնությունները լինելու են շարունակական՝ ընկերության ԿՍՊ տեսլականի և ծրագրերի շրջանակներում ներգարվելով էլ ավելի շատ շահառուների և գործընկերներ կազմակերպությունների»,- ասաց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» մարքեթինգի տնօրեն Եսայի Մելիք-Յոլչյանը:
Ամփոփելով ասուլիսը՝ բանախոսները միաձայն ասացին․ ««Աշխարհին սանտաներ են պետք» խորագիրը կարող ենք նաև այլ կերպ ձևակերպել․ «Աշխարհին շատ Սանտաներ են պետք և ոչ միայն Ամանորին․ ցանկացած մարդ կարող է լինել Սանտա և բարություն տարածել»»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *