Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը

Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը։

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտի վերջին տարիների ձեռքբերումներն ու պետության կողմից իրականացվող աջակցության գործիքակազմը։

Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել պետական կազմակերպությունների գործունեության, թափանցիկության ու հաշվետվողականության շուրջ։

Քննարկվել են նաև կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրառման օրենսդրական փոփոխությունները և նոր կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունմանը վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև նախարարության կարողությունների զարգացման նպատակով ԱՄՀ-ի կողմից տեխնիկական աջակցության տրամադրման հնարավորությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *