ԱԹՍ-ների տեխնոլոգիական լուծումների անվճար դասընթաց

ԱԹՍ-ների տեխնոլոգիական լուծումների անվճար դասընթաց

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո Ինժեներական քաղաքում կազմակերպում է «ԱԹՍ-ների տեխնոլոգիական լուծումները» անվճար դասընթաց:

Մասնակցության հայտն անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 2-ը ներառյալ լրացնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/…/1FAIpQLScFXPU2k882xx…/viewform

Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու`

• ԱԹՍ-ների պատմությանը, տիպաբանությանը և կիրառության ոլորտներին, գործնական խնդիրներին և դրանց լուծման եղանակներին,

• ճարտարագիտական և տեխնոլոգիական լուծումներին,

• ԱԹՍ-ների զարգացման հեռանկարներին:

Կլինեն նաև գործնական աշխատանքներ և ծանոթություն ԱԹՍ-ների աշխատանքին: Դասընթացի տևողությունը 5 օր է, մասնակցությունն՝ անվճար։

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, համագործակցությամբ՝ Ինժեներական ասոցիացիայի, Նեյշնլ Ինսթրումենթս և Սինոփսիս ընկերությունների։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *