Ինչպե՞ս է հնարավոր հաղթել պատերազմի «ցեցին»…

Ինչպե՞ս է հնարավոր հաղթել պատերազմի «ցեցին»… Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Պատերազմի ցեցը» ներկայացման պրեմիերան։ Դերերում են Սամվել Դանիելյանը, Սիրանուշ Լազյանը, Սաշա Սուքիասյանը և Սեյրան Մովսիսյանը։ Ներկայացման առաջնախաղից հետո դերասանները հյուրախաղերով մեկնել են Եվրոպա՝ հոկտեմնբերի 18-ին «Պատերազմի ցեցը» Ֆրանսիայի Լիոն քաղաքում էր, հոկտեմբերի 20-ին` Բարսելոնայում, իսկ 22-ին՝ Վալենսիա քաղաքում։ Հաջորդիվ` նոյեմբերի 7-ին, ներկայացումը կրկին կլինի Երևանում։ Ներկայացումը սիրո մասին է՝ սեր առ ընտանիք, ծնող, սիրելի, հարազատներ, ընկերներ ու հայրենիք։ Ներկայացման մեջ երկու գաղափարի բախում կա՝ գնալ, թե ոչ․․․ինչու՞…Պիեսի հիմքում պատերազմի թեման է՝ իր բոլոր հետևանքներով։ «Պատերազմի ցեցը» մի ներկայացում է, որը ոչ միայն բարձրացնում է հարցեր, այլ նաև տալիս պատասխաններ։ Պիեսի հեղինակներն են Արմինե Բոյաջյանն ու Նարեկ Մանուչարյանը։ Բեմանկարիչ` Արթուր Սարյան, զգեստները` Տերյան մշակութային կենտրոն, կոմպոզիտոր` Սոնա Աղաբաբյան, գործիքավորումը` Արթուր Հակոբյանի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *